Ռուսաստանում Դաշնային խորհրդի շենքում բացվել է «Իմ հոգու մի մասը Ռուսաստանում» ցուցահանդեսը՝ նվիրված Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի 100-ամյակին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան, ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը և ուրիշներ։
Վալենտինա Մատվիենկոն Հեյդար Ալիևին անվանել է ականավոր պետական գործիչ, ազգային առաջնորդ և ժամանակակից Ադրբեջանի հիմնադիր։