Փաստաբան Աբգար Պողոսյանն անդրադարձել է ՔԿ-ի տարածած հաղորդագրությանը, որտեղ ասվում է, ըստ որի Հանրապետության հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տարածող անձը ձերբակալվել է, կալանքի միջնորդություն է ներկայացվել:
«Ամոթի զգացումը սահմաններ չունի:
Թրքահպատակ իշխանությունը շարունակում է իր որսն իրական հայերի նկատմամբ։
Սա պարզապես աննկարագրելի է, սա չունի բացատրություն։
Պատրաստ եմ անվճար ստանձնել հիշյալ քաղաքացու շահերը։
Հիշում եք,չէ՞, նման հոդվածով, ինչպես դատարանում սպանեցին մեր հայրենակցին, և հիմա էլ հայասպանները շարունակում են նույն ձև, որովհետև չեն արժանանում դիմադրության»։
Նշենք, որ ձերբակալված Ղարիբ Բաբայանն արցախցի է։