Հրապարակի տեսանյութի գործով ձերբակալված Ղարիբ Բաբայանին կալանավորելու միջնորդությունը դատավոր Մուշեղ Արամյանը չի բավարարել: Այս մասին հայտնեց պաշտպան Աբգար Պողոսյանը։
Պաշտպանը հայտնեց, որ դատարանը կիրառել է վարչական հսկողություն խափանման միջոցը՝ սահմանափակվել է Բաբայանի հրապարակային խոսքը։
Դատարանի բակում հավաքվել էին մեծ թվով անձինք՝ քաղաքացիներ, քաղաքական ու հանրային գործիչներ, պատգամավորներ, արցախցի պաշտոնյաներ։