Հետևեք մեզ։

Պուտին-Թրամփ հանդիպումը կամրապնդի Ռուսաստանի՝ որպես գերտերության կարգավիճակը. The Hill

10:28, 02 փետրվար 2025
Պուտին-Թրամփ հանդիպումը կամրապնդի Ռուսաստանի՝ որպես գերտերության կարգավիճակը. The Hill

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հանդիպումը՝ առանց Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցության, կարող է ամրապնդել Ռուսաստանի՝ որպես գերտերության կարգավիճակը համաշխարհային ասպարեզում։ Նման կարծիք է հայտնել The Hill թերթը։

 

Հրատարակությունը կարծում է, որ Ռուսաստանի ղեկավարը Թրամփի՝ Ուկրաինայի վերաբերյալ գործարք կնքելու ցանկությունը դիտարկում է որպես Ռուսաստանի համար բարենպաստ պայմանների հասնելու հնարավորություն «նույնիսկ ուկրաինական ինքնիշխանության և անվտանգության հաշվին»։

 

Հոդվածի հեղինակները պնդում են, որ ռուսական իշխանությունները ձգտում են ուղիղ հանդիպում ԱՄՆ առաջնորդի հետ առանց Ուկրաինայի մասնակցության, որպեսզի «ուժեղացնեն Ռուսաստանի՝ որպես համաշխարհային գերտերության պատմությունը»։

 

Պուտինը ավելի վաղ նշել էր, որ Մոսկվան բաց է ԱՄՆ նոր վարչակազմի հետ ուկրաինական հակամարտության շուրջ երկխոսության համար, և ամենակարևորը ճգնաժամի հիմնական պատճառների վերացումն է։

 

Նա հաստատել է, որ Ռուսաստանը հաշվի է առնում Թրամփի և նրա թիմի հայտարարությունները շփումները վերականգնելու ցանկության մասին, ինչպես նաև անհրաժեշտ է ամեն ինչ անել երրորդ համաշխարհային պատերազմը կանխելու համար։

Վերլուծական

Ամենաընթերցվածները