Հետևեք մեզ։

Անասնագոմում հրդեհ է բռնկվել

15:20, 02 փետրվար 2025
Անասնագոմում հրդեհ է բռնկվել

Փետրվարի 2-ին, ժամը 12:31-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում այրվում է անասնագոմ․ ներսում կենդանիներ չկան:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արամ Մանուկյան փողոցում գտնվող անասնագոմում (32 քմ):

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:55-ին, մարվել՝ 13:25-ին: Այրվել են անասնագոմի տանիքի մոտ 20 քմ հատվածը և ներսում կուտակած անասնակեր՝ 3 խմ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները