Եգիպտոսի Էլ Ֆայում քաղաքում առյուծը հոշոտել է կենդանաբանական այգու աշխատակցին, հայտնում է Youm7 թերթը։
«Էլ Ֆայումի կենդանաբանական այգու աշխատակիցը մահացել է այն բանից հետո, երբ առյուծը կծել է նրա գլուխը»,- գրում է թերթը։
Պարբերականի տեղեկություններով՝ մահացածը 47 տարեկան էր։ Նշվում է, որ այդ օրը բանվորը կորցրել է հավասարակշռությունը և ընկել առյուծի վանդակի մեջ, կենդանին հարձակվել է նրա վրա և կյանքի հետ անհամատեղելի վնասվածք պատճառել գլխին։
Հրատարակությունը գրում է, որ դեպքի վայր ժամանած իրավապահները կրակել են առյուծի վրա։ Հաղորդվում է, որ Էլ Ֆայումի իշխանությունները ժամանակավորապես փակել են կենդանաբանական այգին ողբերգական դեպքից հետո: