Հետևեք մեզ։

Հայտնի երգիչ-դերասան Հայկ Դուրգարյանի մեքենայում «Կրիuտալ» թմրամիջnց է հայտնաբերվել. ինչ է պատմել երգիչը. Armlur.am

23:02, 02 փետրվար 2025
Հայտնի երգիչ-դերասան Հայկ Դուրգարյանի մեքենայում «Կրիuտալ» թմրամիջnց է հայտնաբերվել. ինչ է պատմել երգիչը. Armlur.am

Երգիչ-դերասան Հայկ Դուրգարյանի մեքենայից «Կրիստալ» տեսակի թմրամիջոց են հայտնաբերել։

 

Ըստ ArmLur.am-ին հասած լուրերի երգիչը խոստովանել է, որ իրեն է պատկանում, այն ձեռք է բերել տելեգրամյան ալիքներից մեկի միջոցով ու իր օգտագործման նպատակով է այն պահել մեքենայում։

 

Ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր, որ հունվարի 31-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները «Վահագնի» թաղամասի դիմաց ստուգման նպատակով կանգնեցրել են «Infinity» մակնիշի ավտոմեքենան։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ավտոմեքենայի վարորդը սրահի թևատակի արկղի միջից ներկայացրել է «Արկոլադ, մուգ շոկոլադ» գրառմամբ մետաղական տուփ, ինչից հետո պարեկներին հայտնել է, որ այն պատկանում է իրեն, որի մեջ պարեկները հայտնաբերել են «կրիստալ» տեսակի թմրանյութ։

Վերլուծական