Հետևեք մեզ։

«Ստեփանակերտի գործով» արցախցուն դատարանը թողել է բացակայել երկրից, սակայն «Զվարթնոցում» նրան արգելում են մեկնել, չեն էլ թողնում հետ գնալ տուն. Ռուբեն Մելիքյան

20:17, 02 փետրվար 2025
«Ստեփանակերտի գործով» արցախցուն դատարանը թողել է բացակայել երկրից, սակայն «Զվարթնոցում» նրան արգելում են մեկնել, չեն էլ թողնում հետ գնալ տուն. Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է.

 

«Հերթական այլանդակությունը:

 

«Ստեփանակերտի գործով» մեղադրյալ, Ստեփանակերտի ավագանու անդամ Սամվել Մինասյանի նկատմամբ դատարանը վերացրել օրեր առաջ վերացրել էր «բացակայելու արգելք» խափանման միջոցը՝ հիմք ընդունելով մեր այն հիմնավորումը, որ նա ժամանակ առ ժամանակ ստիպված է 2-3 օրով մեկնել արտասահման՝ բռնի տեղահանված ընտանիքի հոգսերը մի կերպ կարգավորելու համար։

 

Եվ ահա այսօր՝ դատարանի որոշումը ձեռքին, Սամվելը գնում է «Զվարթնոց», բայց նրան հերիք չի արգելում են թռնել, դեռ մի հատ էլ չեն թողնում հետ գնալ տուն։ ՓԱՍՏԱՑԻ ԶՐԿՈՒՄ ԵՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ։ Հենց այս պահին։

 

Սա համարում եմ արցախցիների նկատմամբ հերթական թիրախային ապօրինությունը, նրանց վնասելու, վատություն անելու հերթական այլանդակ դրսևորումը։

 

ՀԳ. Ինձ փոխանցեցին, որ զանգել են ՄԻՊ, էնտեղից էլ ասել են՝ ոչ աշխատանքային օր է - վաղը զանգեք»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները