Հետևեք մեզ։

Գրիգորի Խաչատուրովը կմնա կալանքի տակ

22:18, 15 մայիս 2023
Գրիգորի Խաչատուրովը կմնա կալանքի տակ

Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արամ Գրիգորյանի, երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը երկարաձգել է եւս 3 ամսով:

 

Փաստաբանի խոսքով` դատարանի որոշումը դեռ իրենց չի տրամադրվել, երբ տրամադրվի, ավելի կոնկրետ հայտարարություններ կանեն։

 

Հիշեցնենք` փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։