Ռուսաստանի Վլադիկավկազ, Գրոզնի և Մախաչկալա քաղաքների օդանավակայաններում անվտանգության ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։
Այս մասին ասված է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության հայտարարության մեջ։
«Քաղաքացիական թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով Վլադիկավկազի, Գրոզնիի և Մախաչկալայի օդանավակայաններում դադարեցվել են թռիչքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։