Հետևեք մեզ։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը լուծարման փուլում է. Իլոն Մասկ

08:26, 03 փետրվար 2025
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը լուծարման փուլում է. Իլոն Մասկ

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) լուծարման փուլում է: Այս մասին «X» սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը։

«Մենք գտնվում ենք USAID-ի լուծարման գործընթացում»,- գրել է նա։

Մասկի խոսքով՝ USAID-ը չի կարող վերականգնվել։ «Դա որդնած խնձոր չէ, դա ուղղակի որդերի մի կտոր է... Խնձոր չկա, ուստի պետք է ազատվել ամեն ինչից»,- հավելեց նա։

Այսօր ավելի վաղ Մասկը մեղադրել էր ԱՄՆ ՄԶԳ-ին կենսաբանական զենքի հետազոտությունը ֆինանսավորելու մեջ։

«Գիտե՞ք, որ ԱՄՆ ՄԶԳ-ն, օգտագործելով ձեր հարկային դոլարները, ֆինանսավորել է կենսաբանական զենքի, ներառյալ COVID-19-ի մշակումը, որը միլիոնավոր մարդկանց է սպանել»: - նշել է նա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կիրակի օրը Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Էնդրյուս ռազմաօդային բազայում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարությունը ներառում է «արմատական ​​խելագարներ»։

«USAID-ը ղեկավարվում է արմատական ​​խելագարների կողմից, և մենք պատրաստվում ենք ազատվել նրանցից, իսկ հետո որոշում կկայացնենք»,- ասել է նա:

Հունվարի վերջին հայտնի դարձավ, որ ԱՄՆ ՄԶԳ 50-ից ավելի քաղծառայողներ մինչև հետագա ծանուցումով տեղափոխվել են վարչական արձակուրդ՝ լրիվ վարձատրությամբ և նպաստներով:

Վերլուծական

Ամենաընթերցվածները