Հետևեք մեզ։

Մոսկվայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Արմեն Սարգսյանը ծանր վիճակում հոսպիտալացվել է

09:48, 03 փետրվար 2025
Մոսկվայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Արմեն Սարգսյանը ծանր վիճակում հոսպիտալացվել է

Մոսկվայի «Ալ առագաստներ» բնակելի համալիրի առաջին հարկում դեռևս չպարզված սարքի պայթյուն է եղել։ Մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել։

Հաղորդվում է, որ մահացածին դեռևս չի հաջողվում ճանաչել. նրա դեմքը վնասված է։

ԴԺՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ և «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Նահապետի Սարգսյանը և նրա թիկնապահը ևս վիրավորների թվում են։ Արմեն Սարգսյանը ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքում է։

 

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները