Փետրվարի 2-ին, վարերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում 52-ամյա Հմայակ Ա․-ն իր վարած «Jeep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքում՝ Ներսես Աշտարակեցու փողում՝ «Գագոռ» սուպերմարկետի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 19-ամյա Լիլիթ Հ․-ին, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։
Վթարի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Հովիկ Աթայանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։