Մայիսի 15-ին, ժամը 21:39-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 9-րդ թաղամասի 36 շենքի մոտակայքում այրվում է կիսակառույց քարե շինություն:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:05-ին, մարվել՝ 22:56-ին։ Քարե կիսակառույց շինության (մոտ 24 քմ) ներսում այրվել են մոտ 2 խմ վառելափայտ, կենցաղային իրեր և տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 4 քմ):