Հայաստանի իշխանությունները տեղեկատվական հող են նախապատրաստում նոր զիջումների համար, խոսքը Սյունիքով անցնող «միջանցքի» մասին է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով «Ազատություն» ռադիոկայանի հրապարակած «գաղտնազերծված փաստաթղթերը»։
«Մեծ վտանգ կա, որ վաղը-մյուս օրը Մեղրիի տարածքից այդ «միջանցք» կոչվածը տալու հարցն է առաջ գալու։ Հանրությանը նախապատրաստում են, որ ասեն՝ «Մեղրին մենք չտվեցինք, արդեն տված էր»»,-նշել է Ռուստամյանը և հավելել՝ խոսքը նոր կենսական զիջումների մասին է։
Պատգամավորը հիշեցրել է Արցախը հանձնելուց առա ՀՀ իշխանությունների հայտարարությունները.
«Ասում էին` «մեզնից առաջ տվել են»ու բանակցություններին միշտ գնացել են Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու համար»։ Դրա արդյունքը եղավ այն, որ Արցախը հանձնվեց»,–ասել է պատգամավորը։