Հետևեք մեզ։

«Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը մահացել է

12:02, 03 փետրվար 2025
«Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը մահացել է

Մոսկվայում՝ բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Արմեն Սարգսյանը մահացել է։

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են բժշկական ծառայությունները։

ԴԺՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար, «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը ավելի վաղ ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվեր։ ՌԴ հատուկ ծառայությունները հաղորդել էին, որ պայթյունը Արմեն Սարգսյանի դեմ ծրագրված մահափորձ էր։

Ավելի վաղ պայթյունի հետևանքով ևս մեկ մարդ էր զոհվել։ Նրա ինքնությունը պարզել դեռ չի հաջողվել՝ դեմքի այրվածքների պատճառով։

Վերլուծական

Ամենաընթերցվածները