ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (USAID) կենտրոնակայանը, որը գտնվում է Վաշինգտոնում, փակվել է ամերիկյան վարչակազմի որոշմամբ, հայտնում է Fox News-ը։
Գործակալության ցուցանակը հանվել է ողջ աշխարհում քաղաքացիական արտաքին օգնության և զարգացման աջակցության բաշխման համար պատասխանատու գործակալության կենտրոնակայանից, որը գտնվում է Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգանի շենքում, հայտնում է հեռուստաալիքը։
Կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE), որը ղեկավարում է միլիարդատեր Իլոն Մասքը, վերահսկողության տակ է վերցրել գործակալության բոլոր համակարգչային համակարգերը, որոնք պարունակում են կարևոր տեղեկատվություն: