Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը հայտարարել է, որ սեպտեմբերի 27-ին Իսրայելի կողմից սպանված Հասան Նասրալլահի հուղարկավորությունը տեղի կունենա 2025-ի փետրվարի 23-ին։
Նրա խոսքով՝ Հասան Նասրալլահին կհուղարկավորեն Բեյրութի Դահիյա թաղամասի օդանավակայանի տարածքում։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Նասրալլահի մարմինը ժամանակավորապես թաղվել է գաղտնի վայրում, և որ պաշտոնական թաղման արարողությունը տեղի կունենա «երբ դա հնարավոր դառնա»:
Ըստ ամենայնի, Հեզբոլլահը մտավախություն ուներ, որ Իսրայելը կարող է հարվածել հուղարկավորության վայրին՝ կազմակերպության ողջ ղեկավարությանը վերացնելու համար։