Հետևեք մեզ։

Ռուբեն Վարդանյանն ասել է՝ Արցախի ժողովրդի իրավունքների հարցը կարևոր է իր համար, չնայած վտանգներին՝ ցանկանում է ասել ճշմարտությունը

14:12, 03 փետրվար 2025
Ռուբեն Վարդանյանն ասել է՝ Արցախի ժողովրդի իրավունքների հարցը կարևոր է իր համար, չնայած վտանգներին՝ ցանկանում է ասել ճշմարտությունը

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը լիահույս է, որ ԱՄՆ նոր վարչակազմը եւ նախագահ Թրամփը կարող են օգնել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին։ Այդ մասին Ֆրանսիայում գործող հայկական AYPFM ռադիոյին տված հարցազրույցում ասել է Արցախի նախկին պետնախարարի որդի Դավիթ Վարդանյանը, գրում է «Մեդիամաքսը»։

 

«Մենք հույսեր ունենք ԱՄՆ նոր նախագահի վարչակազմի հետ կապված: Դոնալդ Թրամփը գրել էր, որ պաշտպանելու է Լեռնային Ղարաբաղի քրիստոնյաների իրավունքները, եւ մենք տեսանք, որ նոր վարչակազմի մաս կազմեցին Հայաստանի եւ հայ ժողովրդի բարեկամներից ոմանք: Ես գիտեմ, որ մարդու իրավունքների, հատկապես՝ քրիստոնյաների իրավունքների հարցը շատ կարեւոր է նրանց համար, ահա թե ինչու մենք լիահույս ենք, որ այս վարչակազմը եւ նախագահ Թրամփը կարող են օգնել հայ ռազմագերիներին այս հարցերում», - ասել է Դավիթ Վարդանյանը։

 

«Չնայած խոշտանգումներին եւ Բաքվում իր դեմ ուղղված անձնական բոլոր սպառնալիքներին՝ նա [Ռուբեն Վարդանյանը] մեզ ասել է, որ Արցախի ժողովրդի իրավունքների հարցը շատ կարեւոր է իր համար։ Նա մարտական է տրամադրված, անդրդվելի է, նա ասում է, որ չնայած բոլոր վտանգներին՝ ցանկանում է ասել ճշմարտությունը:

 

Հունվարի 17-ին՝ դատավարության առաջին օրը,  նա առաջարկել է Ադրբեջանի դատարանին մեկ րոպե լռությամբ հարգել հակամարտության բոլոր զոհերի հիշատակը ՝ անկախ ազգությունից:  Չնայած իրավիճակին, չնայած ինչպես իր, այնպես էլ մյուս հայերի հանդեպ բոլոր անարդարություններին՝ հայրս ցանկանում է ասել, որ միակ ընտրությունը, որ մենք ունենք՝ ապրելն է առանց պատերազմի աշխարհում, միմյանց հետ բանակցելն է եւ փոխադարձաբար միմյանց հասկանալը», - նշել է Դավիթ Վարդանյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները