Ռեմբրանդտի վրձնին պատկանող ամուսնական զույգի անհայտ դիմանկարները հայտնաբերվել են 200 տարի անց մասնավոր հավաքածուում, հայտնում է Financial Times-ը:
Բացահայտումն արել են Christie's աճուրդի տան փորձագետները։
Նկարների իսկությունը հաստատվել է։ Դիմանկարներում պատկերված են ամուսիններ՝ «կապված նկարչի հետ ընտանեկան կապերով»՝ Յան Վիլեմս վան դեր Պլյումը և նրա կինը՝ Յապգեն Կարելսը։
Աճուրդի տունը կտավները վաճառքի կհանի հուլիսին։ Դրանց մոտավոր արժեքը կազմում է 5-8 մլն ֆունտ ստերլինգ։