Հետևեք մեզ։

Լավրովը հանդիպել է Հայաստանի և ԱՊՀ անդամ այլ երկրների դեսպանների հետ

16:42, 03 փետրվար 2025
Լավրովը հանդիպել է Հայաստանի և ԱՊՀ անդամ այլ երկրների դեսպանների հետ

Փետրվարի 3-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ռուսաստանում հավատարմագրված ԱՊՀ անդամ երկրների դեսպանների ավանդական հանդիպումը։ Միջոցառմանը մասնակցել է նաև Համագործակցության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

 

Միջոցառման ընթացքում ամփոփվել են 2024 թվականին ԱՊՀ ձևաչափով Ռուսաստանի նախագահությամբ համագործակցության արդյունքները։

 

Նախանշվել են 2025 թվականի՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի, նացիզմի դեմ պայքարում խաղաղության և միասնության տարվա հիմնական խնդիրները՝ շեշտը դնելով արտաքին քաղաքականության համակարգման հետագա ամրապնդման, առևտրի ոլորտում համագործակցության ավելացման վրա, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև անվտանգության ոլորտում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները