Հետևեք մեզ։

Պղնձամոլիբդենայինի գործադուլի դուրս եկած աշխատակիցները փակ, գաղտնի քվեարկություն էին կազմակերպել, «Ազատությանը» չեն թույլատրել նկարահանել

17:04, 03 փետրվար 2025
Պղնձամոլիբդենայինի գործադուլի դուրս եկած աշխատակիցները փակ, գաղտնի քվեարկություն էին կազմակերպել, «Ազատությանը» չեն թույլատրել նկարահանել

Զանգեզուրի պնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կազմակերպած քվեարկությունը երեկոյան ժամը 6-ին մոտ ավարտվեց, և սկսվեց ձայների հաշվարկը, հայտնում է «Ազատությունը»:

 

Գործադուլի դուրս եկած աշխատակիցները փակ, գաղտնի քվեարկություն էին կազմակերպել՝ ցույց տալու, որ տնօրինությունը «ստում է», երբ պնդում է, թե կոմբինատի աշխատակիցների ընդամենը 7-8 տոկոսն է պահանջում աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։

 

Համաձայն ընկերության պաշտոնական տվյալների՝ այնտեղ աշխատում է ավելի քան 4 հազար 600 մարդ։

 

Պղնձադամոլիբդենային կոմբինատից փոխանցեցին՝ իրենց դիրքորոշումը կհայտնեն իրավական գործընթացի ավարտից հետո:

 

Կառավարությունը, որը Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո կոմբինատի 22 տոկոսի սեփականատերն է, առայժմ չի արձագանքել արդեն 4 օր շարունակվող գործադուլին և աշխատողների պահանջներին։

 

Կոմբինատի անվտանգությունն, ի դեպ, չի թույլատրել «Ազատությանը» նկարահանել հաշվարկը, իսկ մեր թղթակցին կոպիտ կերպով հեռացրել են տարածքից:

Վերլուծական

Ամենաընթերցվածները