Հետևեք մեզ։

Ապարանում հայրն ու որդիները խոչընդոտել են ՍԱՏՄ տեսուչի աշխատանքը․ վիճաբանել են, ձերբակալվածներ կան

21:38, 03 փետրվար 2025
Ապարանում հայրն ու որդիները խոչընդոտել են ՍԱՏՄ տեսուչի աշխատանքը․ վիճաբանել են, ձերբակալվածներ կան

Օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ վիճաբանություն է տեղի ունեցել Ապարան քաղաքի Ս.Ջալալյան փողոցում գործող «Մսի իրացման կետ»-ի սեփականատիրոջ և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչության մարմնի տեսուչի հետ։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ստիկանության Ապարանի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչության մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի գլխավոր տեսուչ, Արագածոտնի մարզի բնակիչ 59-ամյա Ամբակում Ս․-ն հերթական շրջայցի ժամանակ Ապարան քաղաքի Ս. Ջալալյան փողոցում գործող «Մսի իրացման կետ»-ում նկատել է ոչ սպանդանոցային ծագման միս, որի առգրավման ընթացքում վիճաբանություն է սկսկվել սեփականատիրոջ, Արագածոտնի մարզի բնակիչ 66-ամյա Հայկ Գ․-ի, նրա որդիների, Արագածոտնի մարզի բնակիչներ 43-ամյա Խաչիկ Գ․-ի և 38-ամյա Կարեն Գ․-ի միջև և  նրանք խոչընդոտել են տեսուչի օրինական գործողություններին, քաշքշել, հայհոյել և դուրս են հանել մսի վաճառակետից:



Աղբյուրի տեղեկություններով՝ Ապարանի համայնքային ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ, հետախուզական միջոցառումների արդյունքում նույն օրը Ապարան քաղաքում հայտնաբերվել են Կարեն և Խաչիկ Գ․-երը և տեղափոխվել ոստիկանության Ապարանի բաժին։

Վերլուծական