ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրներից տեղեկացել է, որ աշխարհահռչակ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը չի եկել անգամ պետական պարգև ստանալու: Իշխանությունները չեն կարողացել նրան Հայաստան բերել:
Այսպիսով, հաջողակ և հայրենասեր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է գալ Հայաստան ու մասնակցել 2024 թվականի ՀՀ լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը: Ֆուտբոլիստը, հիշեցնենք՝ երկու տարի առաջ հայտարարեց, որ Հայաստանի ազգային հավաքականում ավարտում է կարիերան` հեռանալով Հայաստանից, քանի որ ո՛չ Մխիթարյանի, ո՛չ նրա մոր` Մարինա Թաշչյանի նկատմամբ ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու նրա թիմակիցները լավ վերաբերմունք չցուցաբերեցին` հեռացնելով անգամ ՀՖՖ գործկոմից:
Եւ այսքանից հետո Հենրիխ Մխիթարյանը փաստացի մերժել է Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը` չգալով և անգամ ներկայացուցիչ չուղարկելով, որ իր փոխարեն ստանա պետական պարգևը: