Հետևեք մեզ։

Հրդեհ Գորիս քաղաքում․ փրկարարները կանխել են դրա տարածումը

10:09, 04 փետրվար 2025
Հրդեհ Գորիս քաղաքում․ փրկարարները կանխել են դրա տարածումը

Փետրվարի 3-ին՝ ժամը 21:34-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի վերջնամասում` «Առուշանի ձոր» կոչվող տարածքի մոտակա սարալանջում, այրվում է խոտածածկույթ։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:53-ին, մարվել՝ 22:59-ին: Այրվել է խոտածածկույթ։

Վերլուծական