Հետևեք մեզ։

Ղազախստանում ՀՀ դեսպանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել նաև Տաջիկստանում

11:02, 04 փետրվար 2025
Ղազախստանում ՀՀ դեսպանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել նաև Տաջիկստանում

Ղազախստանում ՀՀ դեսպանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել նաև Տաջիկստանում: Այս մասին հրամանագիր է ստորագրել Վահագն Խսչատուրյանը.

 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն ՂԵՎՈՆԴՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աստանա)»:

 

Վերլուծական