Ակտաուի մոտ տեղի ունեցած վթարի հետաքննության նախնական արդյունքները կհրապարակվեն առաջիկա օրերին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ղազախստանի տրանսպորտի նախարար Մարատ Կարաբաևը։
Նրա խոսքով՝ համատեղ աշխատանքը հասել է ավարտին։
«Մասնագետները քրտնաջան աշխատում են, այս մասին մենք նախկինում էլ խոսել ենք, որ ներգրավվել են միջազգային մասնագետներ Ադրբեջանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Բրազիլիայից, ԻԿԱՕ-ից։ Ակնկալում ենք, որ առաջիկա օրերին նախնական զեկույցը պաշտոնապես կհրապարակվի մեր կայքում։ Մասնագետներին ժամանակ է պետք աշխատանքն ավարտելու համար։ Սա շատ նուրբ, տքնաջան աշխատանք է»,– նշել է նա։