Հետևեք մեզ։

Ավտովթար՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին․ 22-ամյա վարորդը մահացել է

12:10, 04 փետրվար 2025
Ավտովթար՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին․ 22-ամյա վարորդը մահացել է

Այսօր՝ փետրվարի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 22-ամյա Նարեկ Գևորգյանն իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային սյանը:  

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է:

Վերլուծական