Պանաման դուրս կգա Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծից, որը նախատեսում է երկրների միջև համագործակցություն՝ Պանամայի ջրանցքն առևտրային նպատակներով օգտագործելու համար: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո։
«Իմ կառավարությունը չի երկարաձգի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի վերաբերյալ 2017-ի փոխըմբռնման հուշագիրը: Մենք կուսումնասիրեն այն ժամկետից շուտ դադարեցնելու հնարավորությունը»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ Ռուբիոն հանդիպմանը «որևէ սպառնալիք չի ներկայացրել Պանամայի ջրանցքը ԱՄՆ-ի վերահսկողությանը վերադարձնելու կամ ուժ կիրառելու» վերաբերյալ, նշել է, որ Թրամփը Չինաստանի ներկայությունը տարածաշրջանում համարում է ջրանցքի նկատմամբ վերահսկողությունը Պանամային փոխանցելու մասին պայմանագրի խախտում: