Հետևեք մեզ։

Հունաստանի նվերը՝ Հայաստանին. Քարկոփ բնակավայրն արդեն ունի տրանսպորտային կամուրջ

14:49, 04 փետրվար 2025
Հունաստանի նվերը՝ Հայաստանին. Քարկոփ բնակավայրն արդեն  ունի տրանսպորտային կամուրջ

Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրն արդեն ունի տրանսպորտային միջոցների համար նախատեսված կամուրջ։ 

Այսօր առավոտյան կամրջի վրայով առաջին մեքենան է անցել։  Կամուրջը Հունաստանի նվերն է Հայաստանին։ 

Կամրջի  կառուցման համար նախատեսված  մետաղական կոնստրուկցիաները  տեղափոխվել էին Հայաստան և տեղում իրականացվել են հավաքման աշխատանքները։ 

Նմանատիպ մեկ կամուրջ տեղադրվել է նաև Հոբարձի բնակավայրում։

Այժմ ընթանում են վերջնական շտկման, ավարտական աշխատանքները։

2024 թվականի մայիսի հեղեղումից հետո Քարկոփի բնակիչներն օգտվում էին միայն հետիոտնային ճոճվող կամրջից։ 

Վերլուծական