Հետևեք մեզ։

Առևտրային պատերազմը սաստկանում է, Թուրքիան հաշվարկում է ռիսկերը. Էրդողան

17:02, 04 փետրվար 2025
Առևտրային պատերազմը սաստկանում է, Թուրքիան հաշվարկում է ռիսկերը. Էրդողան

Աշխարհում առևտրային պատերազմը կսրվի, Թուրքիան հաշվարկում է ռիսկերը և համապատասխան քայլեր է ձեռնարկում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Միջազգային համակարգն այսօր ցավալի շրջան է ապրում, աշխարհաքաղաքական պայքարն այլեւս նախկինի պես չէ, մենք հետևում ենք վերջին բանավեճերին։ Առևտրային պատերազմը պատրաստվում է սրվել։ Նման ցավալի համատեքստում Թուրքիան հաշվարկում է ռիսկերը և համապատասխան քայլեր ձեռնարկում։ Մենք վերանայում ենք մեր տնտեսական և առևտրային ճանապարհային քարտեզը և համաձայնեցնում մեր միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակները», - ասել է Թուրքիայի ղեկավարը՝ ելույթ ունենալով զբաղվածության ազգային ռազմավարության խթանման հանդիպման ժամանակ։


Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագրեր է ստորագրել Կանադայից, Մեքսիկայից և Չինաստանից ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու մասին։

Կանադայից բոլոր ապրանքների վրա 25% մաքսատուրքեր են սահմանվում, բացառությամբ էներգառեսուրսների, որոնց դրույքաչափը կկազմի 10%։

Չինական ապրանքների համար 10% մաքսատուրքեր են սահմանվում՝ ի լրումն ԱՄՆ չինական ապրանքների ներմուծման համար արդեն գործող մաքսատուրքերի։

Մեքսիկայից ապրանքների մաքսատուրքերը նույնպես կկազմեն 25%, սակայն երկուշաբթի Թրամփը հայտարարեց մեկ ամսով ժամանակավոր դադարեցման մասին՝ երկրի իշխանությունների հետ բանակցություններ վարելու համար։

Վերլուծական