Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի (ԴԺՀ) ղեկավար, Դոնբասի կամավորական «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանին կհուղարկավորեն փետրվարի 7-ին Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանատանը։
Այս մասին հայտնում է «Արբատ» գումարտակը։
Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում՝ բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Արմեն Սարգսյանը մահացել է։ Հատուկ ծառայությունները հաղորդել են, որ այն ծրագրված մահափորձ էր։