Հետևեք մեզ։

Մեկնարկել է ՆԳՆ կրթահամալիրի անձնակազմի համալրման գործընթացը

18:05, 04 փետրվար 2025
Մեկնարկել է ՆԳՆ կրթահամալիրի անձնակազմի համալրման գործընթացը
 
 
ՆԳՆ կրթահամալիրի ձևավորման աշխատանքներն ակտիվ փուլում են։ Հունվարի 29-ին մեկնարկել է նորաստեղծ ուսումնական հաստատության անձնակազմի համալրման գործընթացը։ Հաստիքացուցակով նախատեսված պաշտոնների համալրումն իրականացվում է երեք փուլով՝ ընդհանուր զարգացվածության ստուգման համակարգչային թեստավորում, մասնագիտական գիտելիքների ստուգում և հարցազրույց։
 
Առաջին փուլին մասնակցել է ՆԳՆ կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շուրջ 190 աշխատակից։ Ընդհանուր զարգացվածության ստուգման համակարգչային թեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարածները հունվարի 31-ին մասնակցել են մասնագիտական գիտելիքների ստուգման փուլին։ Փետրվարին կմեկնարկի հարցազրույցի փուլը։

Վերլուծական