Հետևեք մեզ։

Հրապարակվել է Ակտաուի օդանավակայանի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին նախնական զեկույցը

20:34, 04 փետրվար 2025
Հրապարակվել է Ակտաուի օդանավակայանի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին նախնական զեկույցը

նախարարությունը հրապարակել է Ակտաուի օդանավակայանի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին նախնական զեկույցը։

 

Նշվում է, որ զեկույցի շրջանակում իրականացված հետաքննությունը չի ենթադրում որևէ կողմի մեղքի կամ պատասխանատվության հաստատում: Միևնույն ժամանակ, փաստաթղթում ասվում է, որ «ներկայացված տեղեկատվությունը նախնական է և կարող է ճշգրտվել և լրացվել բոլոր նյութերի ուսումնասիրությունից հետո»:

 

Զեկույցի համաձայն՝ ինքնաթիռին հարված է եղել, և հնչել է ավտոպիլոտի անջատման ձայնային ազդանշանը: Կարգավարներն ինքնաթիռի կործանումից առաջ նախազգուշացրել են Գրոզնիում անվտանգության հատուկ ռեժիմի մասին:

 

Ըստ նախնական զեկույցի՝ աշխատանքների ավարտից հետո կպատրաստվի ավիավթարի հետաքննության արդյունքների վերաբերյալ վերջնական զեկույցը:

Վերլուծական