Հետևեք մեզ։

Թրամփն Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում կիրառելու մասին կարգադրություն է ստորագրել

22:20, 04 փետրվար 2025
Թրամփն Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում կիրառելու մասին կարգադրություն է ստորագրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրություն է ստորագրել Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում կիրառելու մասին, հաղորդում է Սպիտակ տունը։

 

«ԱՄՆ նախագահը երկու կարգադրություն է ստորագրել, առաջինը՝ Իրանի նկատմամբ առավելագույն ճնշումը վերականգնելու մասին»,- հայտնում են Սպիտակ տնից։

 

Միաժամանակ, Թրամփը հայտարարել է, թե հույս ունի Իրանի միջուկային ծրագրի հարցի կարգավորմանը հասնել բանակցությունների միջոցով։ Ըստ Ռոյթերսի` նա ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպելու ցանկություն է հայտնել։

 

Փաստաթուղթը նախատեսված է Իրանի նավթի արտահանմանը խոչընդոտելուն և այլ երկրների կողմից իրանական սև ոսկու գնումները նվազագույնի հասցնելուն։ Թրամփը վստահություն է հայտնել, թե Թեհրանը ցանկանում է միջուկային զենք ստանալ։

 

Իրանը բազմիցս հերքել է այդ պնդումը` վստահեցնելով, որ իր միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես խաղաղ նպատակներին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները