Փետրվարի 7-ից ԱՄՆ ՄԶԳ-ն իր բոլոր գրասենյակների անձնակազմերին վարչական արձակուրդի կուղարկի։ Այս մասին տեղեկատվությունը տարածվել է կազմակերպության ապաակտիվացված կայքում։
Նշվել է, որ կշարունակեն աշխատել միայն կազմակերպության գործունեության համար կարևոր գործառույթներ իրականացնող աշխատակիցները, հատուկ ծրագրերի իրականացման համար պատասխանատուները և ղեկավարությունը:
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ԱՄՆ ՄԶԳ-ի աշխատակիցներին այլ երկրներում կթույլատրվի վերադառնալ ԱՄՆ 30 օրվա ընթացքում կազմակերպության միջոցների հաշվին՝ հաշվի առնելով նրանց հանդիպող դժվարությունները, ինչպես նաև նրանց բժշկական, կրթական և այլ կարևոր կարիքները։
Կազմակերպությունը հայտարարել է նաև, որ անհրաժեշտության դեպքում թարմացված տեղեկատվություն կուղարկվի բոլոր աշխատակիցներին։