Ռուսաստանում այսօր ուժի մեջ է մտել օրենք, որը թույլ է տալիս ներքին գործերի մարմիններին առանց դատարանի որոշման արտաքսել երկրում անօրինական բնակվող միգրանտներին։
Համապատասխան փոփոխությունները կատարվել են «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքում 2024 թվականի օգոստոսին։
Նշենք, որ այս կանոններին չհամապատասխանողները կզրկվեն Ռուսաստանում բնակարան կամ ավտոմեքենա գնելու, վարկերի համար դիմելու բանկերին, ամուսնանալու, ինչպես նաև երկրի ներսում ազատ տեղաշարժվելու իրավունքից։