Հետևեք մեզ։

Թալինի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 61-ամյա կնոջ դի

08:25, 05 փետրվար 2025
Թալինի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 61-ամյա կնոջ դի

Փետրվարի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թալին քաղաքի Շահումյան փողոցում դի կա։

Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանները ու պարեկները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ 61-ամյա Ջուլիետա Հ.-ն է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները