Հետևեք մեզ։

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթի շրջանակում

11:55, 05 փետրվար 2025
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթի շրջանակում

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթի շրջանակում։

Hayastan.news-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասացին Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Քննչական գործողություններն իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթի շրջանակում, կան ձերբակալված պաշտոնատար անձինք Երևանի քաղաքապետարանից»,- ասացին Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նախաքննության շահերից ելնելով այլ մանրամասներ չհաղորդելով։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել՝ խորհուրդ տալով լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հակակոռուպցիոն կոմիտե։ 

 

Վերլուծական