Այսօր գիշերը զինված հարձակում է եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ:
ՆԳՆ-ից հաղորդել են, որ նախնական տեղեկություններով՝ կա մեկ զոհ և մեկ վիրավոր:
«Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- հայտնել են ՆԳՆ-ից: