Հետևեք մեզ։

Ադրբեջանի 2 քաղաքացի «մեղադրվում է Հայաստանի հատուկ ծառայությունների համար աշխատելու մեջ»

10:52, 16 մայիս 2023
Ադրբեջանի 2 քաղաքացի «մեղադրվում է Հայաստանի հատուկ ծառայությունների համար աշխատելու մեջ»

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է երկրի երկու քաղաքացիների ձերբակալության մասին, որոնք մեղադրվում են Հայաստանի հատուկ ծառայությունների համար աշխատելու մեջ:

 

«Քրեական պատասխանատվության է ենթարկվել 1980-ին ծնված Ռաշադ Ահմեդովը, որը կասկածվում է պետական դավաճանության և ահաբեկչական դիվերսիա իրականացնելու մեջ։ Ահմեդովն ապրել է երրորդ երկրի տարածքում և կատարել հայկական հատուկ ծառայությունների առաջադրանքները: Ահմեդովը ներգրավել է 1991-ին ծնված Ռովշան Ամիրովին և մի շարք այլ անձանց, ովքեր տեսանյութեր են պատրաստել Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ կոչով, դրանք տարածել Youtube-ում: Ահմեդովը հայկական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ նաև այլ դիվերսիոն գործողություններ է իրականացրել Ադրբեջանի դեմ », - ասվում է հաղորդագրությունում։

 

Ահմեդովի և Ամիրովի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։