Այսօր Երևանի քաղաքապետարանից ձերբակալվածների թվում է Երևանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը, այս մասին հայտնում է ArmLur.am-ը:
Ձերբակալվել է նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, ով նախկինում եղել է Կենտրոնի համատիրության նախկին նախագահ։
Վերջինս աշխատել է նաև նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ղեկավարման ընթացքում: