Հետևեք մեզ։

Հովիկ Աղազարյանի որդին ՀՅԴ-ից դուրս է եկել դեռևս 2020-ին և միացել է ՔՊ-ին. ՀՅԴ

11:50, 05 փետրվար 2025
Հովիկ Աղազարյանի որդին ՀՅԴ-ից դուրս է եկել դեռևս 2020-ին և միացել է ՔՊ-ին. ՀՅԴ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի
Հանրային կապերի գրասենյակը պարզաբանում է տարածել  «Հրապարակ» օրաթերթի՝ «Աղազարյանի ավագ որդին դուրս է եկել ՀՅԴ-ից և միացել հորը» վերնագրով հոդվածի վերաբերյալ.

 

«Այսօր «Հրապարակ» օրաթերթում լույս տեսած «Աղազարյանի ավագ որդին դուրս է եկել ՀՅԴ-ից և միացել հորը» վերնագրով հոդվածի 
վերաբերյալ հարկ ենք համարում պարզաբանել, որ Հովիկ Աղազարյանի ավագ որդին՝ Իվան Աղազարյանը, ՀՅԴ շարքերից դուրս է եկել դեռևս 2020 թվականին, այնուհետև անդամակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

Տպավորությունը, թե Իվան Աղազարյանը մինչ օրս եղել է ՀՅԴ անդամ, չի համապատասխանում իրականությանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները