Հետևեք մեզ։

Գավառում տնից գողացել են դանակ, սպորտային կոշիկ և ոսկյա շղթա

15:20, 05 փետրվար 2025
Գավառում տնից գողացել են դանակ, սպորտային կոշիկ և ոսկյա շղթա

Գեղարքունիքի մարզի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել:

 

Փետրվարի 4-ին ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել էր, որ պատուհանի ապակին կոտրելու միջոցով մտել են իր պահպանությանը հանձնված տուն և գողություն արել:

 

Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի վերոհիշյալ տուն մեկնած քրեական ոստիկանները պարզել են, որ փետրվարի 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում պատուհանը կոտրելու միջոցով մտել են տուն և գողացել ոսկյա շղթա, դանակ ու սպորտային կոշիկ։ Կոտրել էին նաև 2-րդ հարկի մուտքի դուռը՝ պատճառելով նյութական վնաս:

 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Գավառ քաղաքի 16-ամյա բնակիչը: Նա ձերբակալվել և, գողոնով հանդերձ, ներկայացվել է Գավառի քննչական բաժին, որտեղ խոստովանել է։

Վերլուծական