Վրաստանի խորհրդարանը համակարգային հանցագործությունների ուսումնասիրման և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ռեժիմի գնահատման հանձնաժողով է ստեղծել։ Հանձնաժողով ստեղծելու նախագծին կողմ է քվեարկել 83 պատգամավոր։
Ավելի վաղ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել էր, որ հանձնաժողովը կաշխատի 6 ամիս և զեկույց կպատրաստի, որը Վրաստանի խորհրդարանը կքննարկի և կհաստատի մինչև սեպտեմբերին՝ խորհրդարանի նստաշրջանի առաջին շաբաթը։
Հաստատված զեկույցը կներկայացվի Վրաստանի դատախազություն և համապատասխան այլ մարմիններ՝ նրան պատասխանատվության ենթարկելու համար:
Քաղաքական ուժի գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն ավելի վաղ հայտնել էր, որ Սաակաշվիլիի ռեժիմի հանցագործություններից, որոնք պետք է ուսումնասիրի խորհրդարանական հանձնաժողովը, ներառում են քրեակատարողական հիմնարկներում խոշտանգումների կազմակերպված համակարգը, մարդկանց սպանությունները, բռնությունները, անձնական կյանք ներխուժելը, կոռուպցիան և ճնշումը բիզնեսի վրա և լրատվամիջոցների առգրավումը նրանց օրինական տերերից։ Նաև, ըստ քաղաքական գործչի, կուսումնասիրվեն 2008 թվականին Հարավային Օսիայում նախկին նախագահի վարչակարգի մասնակցությամբ պատերազմի բռնկման հանգամանքները։