Ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները և կարիքները քննարկելու նպատակով հանդիպում ունեցա գործընկերոջս` Սրբուհի Գալյանի հետ: Այս մասին գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Արդարադատության նախարարությունում երկու ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ անդրադարձել ենք ազատազրկվածների բուժօգնության կազմակերպմանը, դեղապահովմանը, հոգեկան առողջության և վարքային խնդիրներ ունեցող անձանց կարիքների գնահատմանը, քաղաքացիական բժշկական կենտրոններում բուժօգնության տրամադրմանն առնչվող հարցերին:
Առաջիկայում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ունենալու ենք 100 մահճակալային ֆոնդ ունեցող բուժհաստատություն, որտեղ տրամադրելու ենք համալիր բուժօգնություն: Այս քայլով ազատազրկվածերի`քաղաքացիական բուժկենտրոններ տեղափոխելու գործընթացը էականորեն կրճատվելու է:
Նշեմ, որ այս պահին «Արմավիր» ՔԿՀ-ի բուժկենտրոնը վերազինման փուլում է, շահագործվելու է գարնանը»,-գրել է նա: