Հետևեք մեզ։

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին. կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

14:20, 05 փետրվար 2025
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին. կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության խորացման հեռանկարները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ, երկուստեք կարևորել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները