Հետևեք մեզ։

Լարսի անցակետով բեռնատար մեքենաների տեղաշարժը ժամանակավորապես դադարեցվել է

16:32, 05 փետրվար 2025
Լարսի անցակետով բեռնատար մեքենաների տեղաշարժը ժամանակավորապես դադարեցվել է

Ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետով բեռնատար մեքենաների տեղաշարժը եղանակային պայմանների պատճառով ժամանակավորապես դադարեցվել է, հայտնում է ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը։
«2025 թվականի փետրվարի 5-ին, ժամը՝ 17.10-ից Վլադիկավկազ-Լարս հատվածով արգելվում է բեռնատարների տեղաշարժը Ռուսաստանից ելքի ուղղությամբ՝ Վրաստանում եղանակային պայմանների վատթարացման, տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության և հաշվի առնելով Վրաստանի սահմանային վարչության առաջարկությունները»։
Նշվում է, որ անցակետը կվերսկսի աշխատանքը եղանակային պայմանների նորմալացումից հետո։ 

Վերլուծական

Ամենաընթերցվածները