Հետևեք մեզ։

Կոմիտասի թանգարան֊ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի տեղը զբաղեցնելու համար ընդունվում են հայտեր

16:35, 05 փետրվար 2025
Կոմիտասի թանգարան֊ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի տեղը զբաղեցնելու համար ընդունվում են հայտեր
Կոմիտասի թանգարան֊ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի տեղը զբաղեցնելու համար ընդունվում են հայտեր:
 
Մրցույթին կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի.
 
.բարձրագույն կրթություն, գիտական աստիճան
 
.հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան կառավարման բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ
 
.պետական կազմակերպության ոլորտի առկա խնդիրների համակարգային վերլուծություն և գնահատում
 
.պետական կազմակերպության զարգացման հայեցակարգ գրելու ունակություն
 
.մեդիագրագիտության իմացություն:
 
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ 2025 թվականի փետրվարի 6-ից մինչև փետրվարի 12-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:30-12:30-ը՝ բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, հեռ՝ 010599607:
 
Փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով կարելի է ներկայացնել [email protected] էլփոստով։
Ժամանակավոր պաշտոնակատարը թանգարանի ղեկավարումը կիրականացնի
մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրենի ընտրությունն ու նշանակումը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները