Հետևեք մեզ։

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն արտագնա խաղում հաղթեց Ալբանիային

20:58, 05 փետրվար 2025
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն արտագնա խաղում հաղթեց Ալբանիային

ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլի շրջանակում ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 5-ին հյուրընկալվելիս Ալբանիա մայրաքաղաք Տիրանայում հաղթանակ տոնեց դաշտի տերերի՝ Ալբանիայի ընտրանու նկատմամբ 5:1 հաշվով: Երեք գոլի հեղինակ դարձավ Դենիս Նևեդրովը, մեկական գոլով էլ աչքի ընկան Արթուր Մելքոնյանը և Նիկիտա Խրոմիխը։ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը 4 մրցափուլից հետո 10 միավորով գլխավորում է 6-րդ խմբի մրցաշարային աղյուսակը։

 

Ալբանիա : Հայաստան՝  1:5 (0:0)

Ալբանիա, Տիրանա, Օլիմպիկ Պարկ

 

Գոլերը՝  Նևեդրով 21'48'', 26'28'', 36'31'', Մելքոնյան 30'26'', Նիկիտա Խրոմիխ 38'53'' (Հայաստան) Էրմիր Կրիեզյու  38'41'' (Ալբանիա)

 
Ալբանիա

1. Ֆիդան Միսինի, 4. Արիֆ Լիմանի, 9. Արբեր Շկոդրա, 11. Հալիմ Սելմանայ, 14. Ռոալդ Հալիմի (ա)


Պահեստայիններ՝ 12. Մարիո Շկոզա, 2. Արտան Յոնուզի, 3. Ֆատլում Փիշտանի, 5. Ֆլամուր Թահիրի, 6. Բրիլանդ Տոմա, 7. Շիպեոն Բրահիմի, 8. Ազեմ Բրահիմի, 10. Էնդրիտ Կացա, 13. Էրմիր Կրիեզյու


Գլխավոր մարզիչ՝  էրինդ Ռեսուլի


Հայաստան

16. Ալբերտ Աղաջանով, 6. Նիկիտա Խրոմիխ, 7. Վլադիմիր Սանոսյան (ա), 8. Դենիս Նևեդրով, 13. Արթուր Մելքոնյան


Պահեստայիններ՝ 1. Արթուր Մկրտչյան, 3. Գամլետ Մանուկյան, 5. Միքայել Ղանդիլյան, 10. Ռաֆիկ Մելիքյան, 11. Գարեգին Մաշումյան, 18. Աղասի Եղիազարյան, 22. Արթուր Պատատյան, 23. Արսեն Պետրոսով


Գլխավոր մարզիչ՝ Ռուբեն Նազարեթյան

Վերլուծական

Ամենաընթերցվածները